Մատչելիության հղումներ

Նախագահի նորանշանակ խորհրդականը զբաղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով


Հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նախագահի խորհրդական նշանակված Բագրատ Եսայանը զբաղվելու է հակակոռուպցիոն պայքարի հարցերով:

Մինչ նոր նշանակումը Եսայանը զբաղեցրել է ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նախագահի լրատվական ծառայությունը չի նշել նորանշանակ խորհրդականի պատասխանատվության ոլորտը: Սակայն Բագրատ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ զբաղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով:

Եսայանը կառավարող կոալիցիայի կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է: Մայիսին անցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Դաշնակցությունը հետեւողականորեն բարձրաձայնում էր կոռուպցիայի դեմ պայքարի կառավարական մարմին ստեղծելու անհրաժշետությունը: Այդ գաղափարը, սակայն, չպաշտպանեցին Դաշնակցության կոալիցիոն գրոծընկերները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը:

Մեկ այլ հրամագրով Ռոբերտ Քոչարյանը նախագահի խորհրդականի պաշտոնից ազատել է Ռազմիկ Դավոյանին՝ իր դիմումի համաձայն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG