Մատչելիության հղումներ

logo-print
Հանրակրթական դպրոցների օպտիմալացման հետեւանքով Հայաստանի 54 հազարանոց ուսուցչության շարքերը շոշափելիորեն կնոսրանան: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի փոխանցմամբ, դպրոցը հրաժարվել է շուրջ 4 հազար ուսուցիչների ծառայություններից:

«Նախնական հաշվարկներով, սեպտեմբերի 1-ին դպրոց չեն գա 4000 ուսուցիչներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախարարը:

Երիցյանը տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանի 520 հազարանոց աշակերտությունը կհամալրվի 50 հազար առաջին դասարանցիներով:

Խոսելով հանրակրթական դպրոցների քանակի վրա օպտիմալացման ծրագրի ազդեցության մասին, Սերգո Երիցյանը ասաց. - «Համարյա թե դպրոցներ չեն փակվել: Պարզապես միացվել են դպրոցներ: Շուրջ 40 դպրոցներ են միմյանց միացել: 8-ամյա կամ տարրական դպրոցները հիմա կծառայեն նույն դպրոցներին՝ որպես օժանդակ դպրոցներ»:

Նախարարի պարզաբանմամբ, լուծվել են պարզապես վարչական վերաենթարկեցման խնդիրներ, իսկ ֆիզիկական գործածության առումով, դպրոցները չեն դադարեցրել իրենց գործառույթների կատարումը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG