Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկեցին Երրորդ համահայկական խաղերը


Երեւան («Ասոշիեյթեդ Փրես»). - Շաբաթ օրը Երեւանում մեկնարկեցին Երրորդ համահայկական խաղերը, որի մասնակցելու համար աշխարհի 80 երկրներից ու քաղաքներից Հայաստան են եկել 1500 մարզիկներ:

Յուրաքանչյուր երկու տարին մեկ անցկացվող այս խաղերը կոչված են ամրապնդել ու քաջալերել կապերը Հայաստանի եւ աշխարհով մեկ ցրված հայկական սփյուռքի միջեւ: Կազմակերպիչների փոխանցմամբ, ամենաբազմանդամ պատվիրակություններն ուղարկել են Միացյալ Նահանգները, Իրանը, Վրաստանը եւ Ռուսաստանը:

Մարզիկները կվիճարկեն 10 մարզաձեւերում սահմանված մեդալները. ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, լող, թեթեւ ատլետիկա, շախմատ եւ բադմինտոն:

Հայաստանի կառավարությունը խաղերի անցկացման համար հատկացրել է 80 մլն դրամ (շուրջ 150 հազար ԱՄՆ դոլար): 40 մլն դրամ էլ (մոտ 72 հազար դոլար) հատկացրել են հովանավորները: Երրորդ համահայկական խաղերը կավարտվեն օգոստոսի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG