Մատչելիության հղումներ

logo-print

Վանաձորի սպանության գործով ձերբակալվել է մեկ կասկածյալ


Հայաստանի զինվորական դատախազությունը առաջին ձերբակալությունն է կատարել չորեքշաբթի օրը Վանաձորի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայողների սպանության գործով:

Գլխավոր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հիմքեր կան կասկածելու, որ պարեկային ծառայությունում զինծառայողներին գնդակահարել է նույն զորամասի զինծառայող՝ Արման Հովսեփյանը: Վերջինս կալանքի տակ է առնվել՝ ծարացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու մեղադրանքով:

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել սպանության դրդապատճառների կամ Հովսեփյանի հնարավոր հանցակիցների վերաբերյալ:

Երեք զինծառայողները, որոնցից երկուսը եղբայրներ էին, սպանվել էին զորամասի պահեստներից մեկի պարեկային ծառայությունում: Ջհանգիրյանը երեկ ասել էր, որ նշված պահեստից գողություն չի արձանագրվել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG