Մատչելիության հղումներ

Վերաքվեարկությամբ կրկին հաղթեց իշխանության թեկնածուն


Անցած կիրակի տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վերաքվեարկություն Արթիկում՝ թիվ 50 ընտրատարածքում, եւ, ըստ նախնական տվյալների, կրկին հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող անկուսակցական Մխիթար Վարագյանը:

Եթե մայիսի 25-ի քվեարկությամբ, որի արդյունքները Սահմանադրական դատարանը անվավեր էր ճանաչել հունիսի 16-ին, Մխիթար Վարագյանը հաղթել էր 97 ձայնի տարբերությամբ, ապա վերաքվեարկության նախնական արդյունքներով՝ նա երկրորդ տեղը գրաված թեկնածու՝ դաշնակցական Հակոբ Մաթիլյանից մոտ 3 հազար քվե ավելի է ստացել:

Եթե մայիսի 25-ին հիմնական պայքարն ընթանում էր Մխիթար Վարագյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Կարապետ Ներսիսյանի միջեւ, ապա այս անգամ վերջինիս տեղը զբացեղրել էր ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Մաթիլյանը:

Ընտրողների ավելի ցածր ակտիվության պայմաններում (մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 48 տոկոսը՝ շուրջ 21 հազար ընտրող), ըստ նախնական տվյալների, 9255 քվե է ստացել Մխիթար Ավագյանը, 6314 քվե ստացել է Հակոբ Մաթիլյանը:

Քարոզարշավ, փաստորեն, չի եղել. միայն ընտրություններից երկու օր առաջ Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները ահազանգում էին բաժանվող ընտրակաշառքների մասին: Վերաքվեարկության օրը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի կողմից հարցված որեւէ ընտրող չասաց, թե իրեն ընտրակաշառք են տվել կամ առաջարկել:

Ինչպես «Ազաոտւթյուն» ռադիոկայանին փոխանցեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բագրատ Ստեփանյանը, վերաքվեարկությունն անցել է առանց լուրջ միջադեպերի:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG