Մատչելիության հղումներ

Վալտեր Շվիմեր. - «Հայաստանը պետք է դասեր քաղի անցած ընտրություններից»


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի իշխանություններին կոչ է արել դասեր քաղել անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից:

Մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին վերաբերող զեկույցի ձեւակերպումը, ըստ որի, հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրությունները անցել են լուրջ ընտրախախտումներով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կարող են չճանաչվել Հայաստանի պատվիրակության լիազորությունները, Վալտեր Շվիմերը ասաց, թե դա վեհաժողովի որոշելիքն է:

«Նկատի առնենք, որ Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին շատ քննադատություն է հետեւել միջազգային դիտորդների, այդ թվում եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կողմից», - ասաց նա՝ շեշտելով, թե շատ կարեւոր է, որ Հայաստանը դասեր քաղի անցած ընտրություններից:

«Հայաստանի արժանապատվության խնդիրն է դեմոկրատական ապագային միտված ազատ, արդար թափանցիկ ընտրությունների անցկացումը», - ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Շվիմերը տեղեկացրեց, որ Եվրախորհուրրդը հետեւում է հայաստանյան ընտրությունների բողոքարկման դատական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց օգնել Հայաստանում ընտրական գործընթացների բարելավման գործում:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG