Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել հայոց ցեղասպանությունը


Փարիզ («Ֆրանս պրես» գործակալություն). - Չորեքշաբթի օրը մարդու իրավունքների պաշտպանության առաջատար միջազգային կազմակերպություններից մեկը Թուրքիային կոչ է արել անցած դարասկզբին 1,5 միլիոն հայերի ջարդը ճանաչել որպես ցեղասպանություն:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (International Federation for Human Rights) Թուրիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին ուղղված բաց նամակում մտահոգություն է արտահայտում ազգային փոքրամասնությունների, եւ հատկապես հայերի նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ՝ վերջերս Թուրքիայում ընդունված կրթական հանձնարարականների կապակցությամբ:

Հանձնարարականները, ինչպես ասված է բաց նամակում, դպրոցներին կոչ են անում «ժխտողական կամպանիա ծավալել Թուրքիայի ամբողջ պատմության ընթացքում ազգային փոքրամասնությունների, հատկապես հայկական համայնքի նկատմամբ ճնշումների առնչությամբ»:

2001 թվականին թուրք-ֆրանսիական հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառ հանդիսացավ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Փարիզում գործող ոչ կառավարական կազմակերպություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG