Մատչելիության հղումներ

Հայաստանը դուրս է բերվել մարդկանց ապօրինի փոխադրումները չկանխող երկրների ցուցակից


Միացյալ Նահանգները Հայաստանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց նկատմամբ կարող են որոշակի պատժամիջոցներ կիրառվել՝ իրենց տարածքից կամ տարածքով մարդկանց ապօրինի փոխադրումները չկանխելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Հայաստանը այն 74 երկրների շարքում է, որոնք «զգալի ջանքեր են» գործադրում՝ բավարարելու համար մարդկանց ապօրինի փոխադրումների վերացման ուղղությամբ «նվազագույն չափանիշերին»: Անցյալ տարվա զեկույցում Հայաստանը ամենաստորին՝ «3-րդ շերտի» երկրների շարքում էր, որոնք, ըստ զեկույցի, անբավարար են պայքարում այդ երեւույթի դեմ:

«Հայաստանի կառավարության գործունեությունը այդ ուղղությամբ չի համապատասխանում մարդկանց ապօրինի փոխադրումները վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշերին: Այդուհանդերձ, այն զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ», - ասված է չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում: - «Կառավարությունը ավելի մեծ ուշադրություն է հատկանում մարդկանց ապօրինի փոխադրումներին՝ որպես ներքին ու միջազգային հարցի, նաեւ ավելի շատ իրավապահ ռեսուրսներ է ներգրավել»:

Պետդեպարտամենտը գնահատում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ Միացյալ Նահանգների քննադատությանը արձագանքելու եւ խնդիրն ուսումնասիրելու ու համապատասխան միջոցառումներ առաջարկելու նպատակով անցած տարվա հոկտեմբերին միջգերատեսչական հատուկ հանձնաժողով համար: Հանձնաժողովի առաջարկով մարդկանց ապօրինի փոխադրումներին վերաբերող հոդված մտցվեց այս տարվա ապրիլին Ազգային ժողովի կողմից ընդունված նոր քրեական օրենսգրքում:

Այս տարվա զեկույզում «3-րդ շերտի» երկրները 15-ն են, այդ թվում՝ Հունաստանը, Թուրքիան, Վրաստանը, եւս երկու նախկին խորհրդային հանրապետություն:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG