Մատչելիության հղումներ

Քվեարկության օրը մեկ մարդ սպանվել է Շահումյան գյուղում


Ըստ Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության, երեկ՝ խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի քվեարկության ավարտից մեկ ժամ հետո Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գյուղի բնակիչ Տարզան Ենոքյանը հրազենից կրակ է բացել՝ սպանելով մեկ եւ վիրավորելով երեք մարդու: Դեռեւս պարզ չէ՝ արդյո՞ք միջադեպը որեւէ կերպ առնչվում է անցած համապետական ընտրություններին:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության պետ Արտակ Վարդազարյանի փոխանցմամբ, սպանվածը նախկին պետավտոտեսուչ Վրեժ Ավետիսյանն էր, իսկ վիրավորվածները՝ Շահումյանի գյուղապետ Նվեր Կարապետյանը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոզա Ստեփանյանը եւ ընդդիմադիր թեկնածու Արամայիս Բարսեղյանի վստահված անձ Ռաֆիկ Օհանյանը:

Տարզան Ենոքյանը, որն ի դեպ հարբած է եղել, նույնպես վիրավորվել է, երբ ընտրատեղամասում հերթապահող ոստիկանը պատասխան կրակ է բացել:

Միջադեպի առնչությամբ հարուցված է քրեական գործ:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG