Մատչելիության հղումներ

«Քոլդփլեյ»՝ նոր սերնդի աստղեր


Բիձա Ռոքեր
Ամեն անգամ զարմանք է հարուցում բրիտանական նոր ռոք-երեւույթի ի հայտ գալը՝ կրկի՞ն բրիտանացիներ... Ու հերթական անգամ համոզվում ես, որ մառախլապատ կղզիները զուլալ ռոքի անտակ հոր են, ռոք-հարստության կայսրություն:

Այստեղ կան բոլոր ուղղությունները՝ խաղաղ գոյակցում, ծաղկում ու զարգանում են փոփը եւ դասական «հեւի մեթալ»-ը, փանքը եւ ինտելեկտուալ՝ երբեմն դժվարըմբռնելի էքսպերիմենտալ ռոքը, որն Ամերիկայում անվանում են «ինդի», ասել է թե՝ հեղինակային, ոչ մասսայական:

Ակուստիկ, փափուկ ռոք, գեղեցիկ, նուրբ մեղեդիներ եւ, միաժամանակ՝ կոմերցիայի կամ, այսպես կոչված «շաքարաքլորության» իսպառ բացակայություն, ընդհակառակը՝ միտք, մակարդակ, կրթություն պահանջող արվեստ է: Մեկնաբաններն այս ուղղությունն անվանում են դրիմ-փոփ եւ բրիթփոփ: Այս ոճը բնութագրելու համար մոլի երաժշտասերները գործածում են էլի մի շարք հետաքրքիր ածականներ՝ թատերական ռոք, բարդ, զտված եւ նույնիսկ դառնահամ ռոք: Այս ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկը «Քոլդփլեյ» բրիտանական խումբն է:

Քրիս Մարթին՝ վոկալ եւ ստեղնային գործիքներ, Ջոն Բաքլանդ՝ կիթառ, Ուիլ Չամփիոն՝ հարվածային, այ Բերրիմեն՝ բաս: 4 երիտասարդները խումբը ստեղծել են 1998 թվականին: Նրանք Լոնդոնից են՝ միասին սովորել են Լոնդոնի քոլեջում:

Տղաները բանվորական ընտանիքներից են: Երգիչ ու դաշնակահար Մարթինը նվագում է 15 տարեկանից, նրա կուռքը Թոմ Ուեյթսն էր՝ ամերիկյան եւ համաշխարհային այլընտրանքային ռոքի ամենալավ պոետներից մեկը: Բաքլանդը կիթառ է նվագում 11 տարեկանից: Նրա կուռքերը Էրիք Քլեփթոնն ու Ջիմի Հենդրիքսն են:

Ծագումով շոթլանդացի Բերրիմանն էլ «ինդի» ոճի ռոքի փոխարեն ավելի շատ լսել է «ֆանք», հիմա խմբի բասիստն է: Չամփիոնը մի քանի գործիք է նվագում՝ կիթառ, բաս, նույնիսկ դուդուկ, բայց միանալով խմբին՝ ընտրել է հարվածային գործիքները:

Առաջին համերգը Մանչեսթերում էր, որտեղ «Քոլդփլեյ»-ը ելույթ է ունեցել երաժշտական ընկերությունների հետ որեւէ պայմանագիր դեռ չկնքած խմբերի հատուկ փառատոնում: Բավական հաջող համերգներից հետո «Քոլդփլեյ»-ը մի քանի սինգլ է թողարկել, իսկ 1999 թվականի ապրիլին պայմանագիր է կնքել «Պարլոֆոն» ընկերության հետ:

Անդրանիկ լիարժեք ալբոմը («Պարաշյուտներ») «Քոլդփլեյ»-ը թողարկել է 2000 թվականի նոյեմբերին: Հեղինակավոր մեկնաբանները գրել են, թե «Քոլդփլեյ»-ը հետաքրքիր հարմոնիա է ստեղծել: «Ռադիոհեդ»-ի նման ծանր չէ, «Օազիս»-ի նման պճնամոլ չէ եւ գրեթե անհնարին խնդիր է լուծել՝ կարողացել է մեղեդային ռոքը տեղավորել այսպես կոչված ինտելեկտուալ արվեստի մեջ:


2001 թվականի փետրվարին խումբը մեծ հաջողությամբ համերգներով հանդես է եկել Միացյալ Նահանգներում, թեեւ Մարթինի հիվանդության պատճառով «Քոլդփլեյ»-ը ստիպված չեղյալ է հայտարարել ամերիկյան մի քանի ելույթ ու եվրոպական մի ամբողջ համերգաշրջան:

Այդ ամիսներին էլ երաժշտասերների շրջանում ասեկոսեներ են տարածվել, թե «Քոլդփլեյ»-ը լուծարվում է: Բայց ամռանը տղաները նորից հավաքվել եւ փայլուն համերգներով ցրել են բոլոր կասկածները: «Պարաշյուտը» գովազդելու համար կազմակերպած համերգներից հետո խումբը շատ էր հոգնել, եւ, ըստ երաժիշտների, նոր երգերը դժվար էին ծնվում:

2001 թվականի աշնանը երաժիշտները նորից երկար ժամանակով փակվել էին ստուդիայում: Նրանք հոգնած էին, բայց նոր երգերը սկսեցին մեկը մյուսին հաջորդել: 2002 թվականի օգոստոսին «Քոլդփլեյ»-ը թողարկել է տարօրինակ անունով այս ալբոմը՝ Ը Րաշ Օֆ Բլադ Թու Դը Հեդ՝ լխի արյունալցում:








Մեկնաբաններն ասում են, թե, ի տարբերություն անդրանիկ սինգլների, այս ալբոմի երգերը գուցեեւ միանգամից սրտին չեն դիպչում, փոխարենը ստիպում են մտորել, նորից լսել, խորանալ տեքստերի մեջ, որոնել ինչ-որ թաքնված իմաստներ:

Ալբոմն այս տարի շահել է մեկ «րեմի»՝ ալտերնատիվ երաժշտության լավագույն ալբոմ անվանակարգում, իսկ «Ին Մայ Փլեյս» երգը «րեմի» է ստացել լավագույն ռոք կատարում խմբի եւ վոկալի անվանակարգում:


Նոր ալբոմին վերաբերող հարցին Քրիսը պատասխանել է. - «Ես կասկածում եմ, որ երբեւէ կլինի «Քոլդփլեյ»-ի նոր ձայնագրություն: Բայց հիմա հենց այդ զգացումը պետք է լինի: Որովհետեւ ալբոմ ստեղծելը նման է երեխա ունենալուն: Եթե անմիջապես ծննդաբերությունից կնոջը հարցնեք՝ ուզո՞ւմ ես էլի երեխա բերել, նա ձեր ջարդը կտա: Հիմա գոհանանք այս մեկով, հետո կթողարկենք լավագույն հիթերը»:

Բիձա Ռոքեր
bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG