Մատչելիության հղումներ

Բիձա Ռոքեր
"Լինքին Փառք": Խորհրդանշական է խմբի առաջին ալբոմի անունը՝ "Հայբրիդ Թեորի", "հիբրիդային" կամ "խառնածին "թեզ": Այս անունը ճիշտ արտահայտում է խմբի երաժշտական կոնցեպցիան՝ ռեփի և մետալի հիբրիդ, որի արդյունքում էլ ծնվում են հետաքրքիր ստեղծագործություններ:

"Լինքին Փառքի" երգերը երկար ժամանակ չեն ընդունվել, ի դեպ, խմբի նախկին անունը հենց "Հայբրիդ Թեորի" էր, հետո նորն ընտրեցին, դա տեղի ունեցավ, երբ խումբ եկավ նոր երգիչը: Ինչպես մեկնաբան Ուիլյամբ Ռուլմանն է գրում խմբի մասին. "Կիթառն ու հարվածային գործիքները տեղավորվում են "թրեշի" ստանդարտների մեջ, իսկ երգիչ Չեսթերն ու ռեփեր Մայքն իրենց պատմություններն են պատմում կատաղած ու շփոթված մարդկանց մասին": Խումբը երգում է "անգսթեւռոք", ռոք այս կյանքում իր տեղը որոնող ըմբոստ սերնդի մասին:

Միայն Ամերիկայում խմբի անդանիկ սիեւդին անցյալ տարի վաճառվել է 6 միլիոն օրինակով, իսկ ամբողջ աշխարհում՝ ա վելի քան 11 միլիոն: Մի քանի շաբաթ առաջ խումբը թողարկել է երկրորդ սկավառակը՝ "Մետեորան", որն արդեն դարձել է "հիթ":

"Լինքին Փառք"՝ հիփեւհոփի, դասական և ալթերնաթիվ ռոքի, էլետրոնային երաժշտության հիբրիդ: Երգիչ Չեսթեր Բենինգթոն, հարվածող Ռոբ Բուրդոն, կիթառահար Բրադ Դելսոն, երգիչ Մայք Շինոդա, դիեւջեյ Ջոզեֆ Հան, բասիստ Դարրեն Ֆենիքս Ֆարրել:

Բիձա Ռոքեր
bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG