Մատչելիության հղումներ

Հետաձգվում է Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան


Երեւան («Ասոշիեյթըդ Փրես»). - Ինչպես հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հաջորդ շաբաթ նախատեսված՝ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան հետաձգվել է Իրաքի շուրջ աճող անկայունության հետեւանքով:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի Քամալ Խարազին մեկօրյա այցով Հայաստանի մայրաքաղաք պիտի ժամաներ երկուշաբթի օրը, սակայն այցը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ «Իրաքի շուրջ իրավիճակի կտրուկ սրման պատճառով»:

Խարազին պիտի հանդիպեր նախագահ Ռոբերտ Քոչարյանի, կառավարության անդամների եւ խորհրդարանականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG