Մատչելիության հղումներ

Քոչարյանի խոսնակը նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վահե Գաբրիելյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան: Այս պաշտոնը ավելի քան կես տարի թափուր էր:

Վահե Գաբրիելյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակն ու թարգմանիչն է եղել 1998 թվականից: 37-ամյա Գաբրիելյանը կրթությամբ բանասեր է: 1990-ականների սկզբին սովորել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Դեւիդսոն քոլեջում եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում:

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում Գաբրիելյանը փոխարինելու է Վահրամ Աբաջյանին: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 2001 թվականի հունվարից մինչեւ 2002 թվականի սեպտեմբերը: Աբաջյանի պաշտոնանկման դրդապատճառները շարունակում են անհայտ մնալ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG