Մատչելիության հղումներ

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալների, նախագահական ընտրություններին մասնակցել են ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 61,9 տոկոսը:

Սա բավականին բարձր տոկոս է, եթե հաշվի առնենք, որ ընտրացուցակներում ընդգրկված շուրջ 2 մլն 300 հազար ընտրողների մի զգալի մասը, շատերի կարծիքով, բացակայում է երկրից:

Դեռ քվեարկության ընթացքում ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը ասել էր, թե «հիացած է» նման ակտիվ մասնակությամբ: Թեեւ նրա կանխատեսած թիվը 70-75 տոկոս էր:

Ընտրողների ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 76,5 տոկոս, մայրաքաղաքում նախագահի ընտրությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկվածների 58,1 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին նաեւ, որ մինչեւ ուշ երեկո ԿԸՀ-ում ստացվել է ընդամենը 33 դիմում-բողոք:

Քվեարկության ավարտից մեկ ժամ առաջ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, ընտրողների մասնակցությունը կազմում էր 53 տոկոս:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG