Մատչելիության հղումներ

"Pearl Jam"-ի նոր սկավառակը


Bidza Rocker
... Քանի ամիս եմ որոնել ամերիկյան ամենահեղինակավոր խմբերից մեկի, ամենամաքուր ռոքը ստեղծող "Pearl Jam"-ի այս նոր սկավառակը: Խմբի անդամները միշտ ունեցել են «ապստամբների» համարում, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է այս նոր սկավառակը: Այն վերնագրված է «Riot Act», ասել է թե՝ «անկարգություն, բռնություն, հակաօրինական արարք»: «Can't Keep» երգն, օրինակ, ազդարարում է.

Ուզում եմ փոթորիկ դառնալ, ցնցել,
խենթ դառնալ, ճչալ, ամբողջ կյանքս
ապրել եմ՝ թաքնված օվկիանոսի
խորքում, բայց հիմա ուզում եմ դուրս
նետվել, մրցել մինչեւ վերջ, մեկ է,
հավերժ չեմ ապրելու, ինձ այստեղ
չեք պահի, մրցել մինչեւ մայրամուտ,
մինչեւ վերջին շունչս:

Ռոք-աշխարհում կա մի լեգենդ, ըստ որի "Pearl Jam" (որ նշանակում է մուրաբա մարգարիտներից) անվանման մեջ խմբի առաջատար երգահան եւ երգիչ Էդդի Վեբերի տատիկի՝ Փիրլի անունն է: Նա հմուտ խոհարար էր, նրա հատուկ ռեցեպտով պատրաստված մուրաբան՝ ջեմը քննարկումների թեմա էր Սիեթլի ռոք-ակումբներում: Ըստ մոլի «փիրլջամականների», տիկին Փիրլի մուրաբան, իբր, տեսլածին (հալյուցինոգեն) ազդեցություն ուներ, այսինքն, թմրադեղի տեսակ էր, բայց, կարծում եմ, սա հերյուրանք է, պատկառելի տատը պատասխանատվություն չի կրում չարաճճի թոռան բազում «Riot Act»-երի համար:

"Pearl Jam"-ը ռոք-աշխարհում դասում են այսպես կոչված «գրանջ» ուղղությանը՝ դա այլընտրանքային ռոք է: «րանջ» սլենգով նշանակում է «կեղտոտ», այդ բառով են բնութագրում մռայլ, խռովկան, անբախտ, հոռետես, կյանքից դժգոհ, կյանքում իր տեղը չգտած տխուր պատանուն: Եվ այդ սերունդն անպայման պետք է ունենար իր երգիչը: "րանջի" աղբյուրներն են "հեւի մեթալն" ու "փանքը", արմատները հասնում են մինչեւ բրիտանական ռոք, «Բլեք Սաբաթ», բայց "գրանջը" նախեւառաջ ամերիկյան երեւույթ է, այդ ոճի հայր-հիմնադիրներն են «րին Ռիվեր», «Մադհոնի», «Սաունդգարդեն» եւ «Նիրվանա» խմբերը:

"րանջի" օրրանը Սիեթլն է: "Pearl Jam"-ի տղաները տարբեր նահանգներից են՝ բասիստ Ջեֆ Ամենթը՝ Մոնտանայից, կիթառահար Սթոն ոսարդը՝ Սիեթլից, Վաշինգթոն նահանգ, կիթառահար Մայք Մաք-Քրիդին Ֆլորիդայից, հարվածող Մաթ Քամերունը Կալիֆորնիայից, երգիչ ու կիթառահար Էդդի Վեբերն Իլինոյսից: Բայց այս խումբն էլ հաստատվել ու կայացել է Սիեթլում:
«Փիրլի Մուրաբան» դառը համ ունի. խումբը երգում է կյանքի դժվար պահերի, ջահելների հուսահատության, դեպրեսիաների, թմրադեղի, մահվան մասին:

Բաց կանաչից կանաչ, հետո մուք կանաչ,
ապա՝ դարչնագույն, ամեն կյանք անկում է
ապրում, դարչնագույնից սեւ, մահանում է,
որ հող դառնա, սերմը՝ հողի մեջ են գցում,
արմատը սկիզբն է դառնում, նոր հասնող
սերմից կյանքը դուրս է նայում եւ մահվան
մահիճն է տեսնում, ու փորում է խորը փոսն
այդ այգում... («Cropduster» երգից)

"Pearl Jam"-ն ատում է շոու-բիզնեսի օրենքները: Տարիներ առաջ դատական վեճի մեջ էր ներքաշվել՝ մարտահրավեր նետելով շոու-բիզի հսկաներից մեկին՝ «Թիքեթմասթեր» ընկերությանը, որը զբաղվում է տոմսերի վաճառքով: Խումբը պնդում էր, որ ընկերությունը չափազանց բարձր գին է սահմանում եւ շարքային ռոքերին զրկում է համերգներին ներկա լինելու հնարավորությունից: Խումբն ի վերջո տանուլ է տվել պայքարը, քանզի ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ընկերության կողմն էր բռնել: Խումբը բավական հմուտ ու հանդուգն քայլով է վրեժ լուծել՝ սահմանափակ քանակով թողարկել եւ համեմատաբար մատչելի գնով վաճառքի է հանել համերգային սկավառակներ՝ 72 ալբոմ 72 «կենդանի կատարումներից»: Այս ոչ կոնվենցիոնալ քայլից հետո "Pearl Jam"-ի ռեյտինգն է'լ ավելի է աճել: "րանջ" սերնդի տղաներն ու աղջիկները խենթերի պես սկսել են գնել էքսկլյուզիվ ալբոմները: "Pearl Jam"-ը հետաքրքիր մեխանիզմ էր հորինել. նամակ ես գրում եւ երկու շաբաթ անց ստանում ես քո անվանական սի-դին՝ հենց այն համերգի, որին ներկա էիր:

Խումբն այս տարվանից նոր համերգաշրջան է սկսել: Ի դեպ, առաջին ելույթը փետրվարի 8-ին Ավստրալիայում էր: "Pearl Jam"-ն իր երկրպագուներին ներկայացնում է այս նոր ալբոմը՝ «Riot Act»-ը: Ալբոմը տարբեր գնահատականների է արժանացել: «Ռոլլինգ Սթոուն» հանդեսի մեկնաբան Քիս Հարիսն, օրինակ, գրել է, թե երակարատեւ ընդմիջումից հետո խումբը կարող էր ավելի հարուստ ալբոմ ստեղծել, «Riot Act»-ն, իբր, վկայում է երաժիշտների հոգնածության մասին: Ոչ պակաս հեղինակավոր պարբերականի՝ «Ալ Մյուզ Մյուզիք այդ»-ի մեկնաբան Սթիվեն Թոմասի համոզմամբ, խումբը հեղինակել է երաժշտական նուրբ մշակումներով եւ փիլիսոփայական տեքստերով հարուստ ալբոմ, որը չի զիջում Pearl Jam-ի 90-ականներին թողարկած լավագույն ստեղծագործություններին:

«Մենք 5 երգահան ենք: Այս խմբում բոլորը ներդրում ունեն, "Pearl Jam"-ը համախոհների միություն է, որի յուրանքանչյուր անդամ կարող է առաջարկել իր երգը եւ համոզված լինել, որ այն կընդունվի: Խմբում ֆանտաստիկ համագործակցության մթնոլորտ է, եւ դա թույլ է տալիս ենթադրել, որ այն դեռ երկար կյանք ունի ռոք-աշխարհում",- ասել է Էդդի Վեբերը:
Պսիխոդելիկ ռոքի նմուշ է սկավառակի առաջին երգը՝ «Can't Keep»-ը, մելոդիկ այլընտրանքի ռոք է «Green Disease»-ը, դինամիկ եւ հզոր բալլադներ են ակուստիկ լուծումներով մատուցված «Thumbing My
Way»-ը եւ «All or None»-ը: Ձայնագրություններից մեկը խմբի համար հատուկ նշանակություն ունի՝

Մի՞թե հերթական օր է, այս Աստծո
կողմից մոռացված ավանում սկզբում
սերն էր, հետո՝ ցավը, խաղը սկսվել է,
հարցեր են ծագում, չկան պատասխաններ:
Սիրո նավակի նավապետը պահել է ղեկը,
նավը տանում է դեպի պայծառ մաքուր
աշխարհ, քանի՞ անգամ է ասվել ու
երգվել, թե միակ բանը, որի կարիքն
ունես՝ սերն է:

Այս երգը՝ «Love Boat Captain»-ը խումբը նվիրել է ՁՕՕՕ թվականի հունիսի 30-ին Ռոսքիլդեի ռոք-փառատոնին խմբի համերգի ժամանակ առաջացած խուճապի ու հրմշտոցի հետեւանքով զոհված 9 երիտասարդ երկրպագուների հիշատակին՝

Ի՞նչ եմ ես տիեզերքի համար՝ ոչինչ,
մեկ բան է մնում՝ ցավ ապրելով կյանքն
ապրել, 9-ն ընկեր ենք կորցրել, հիմա
ջահելները կարող են հույսը կորցնել,
որովհետեւ հեռուն չեն տեսնում, բայց
լսեք՝ թեկուզ շատ է ասվել, շատ է
երգվել է, ես էլի հավատում եմ՝
միակ բանը, որի կարիքն ունես՝
սերն է, սերը, սերը, այնտեղ՝
մաքուր ու պայծառ հեռվում,
ուր մեզ կհասցնի սիրո նավակը"...

Բիձա Ռոքեր
bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG