Մատչելիության հղումներ

Ընտրողների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Թալինում


Իրենց թեկնածուի չընտրվելու դեպքում պատերազմի սպառնալիքի մասին առաջին օրը չէ, որ նաեւ հանրահավաքներում ակնարկում են գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու նրան աջակցող կուսակցությունների ներկայացուցիչները:

«Հայաստանում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» յուրովի կարգավիճակ է», - ուրբաթ օրը Թալինում Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: - «Ղարաբաղի խնդիրը տակավին լուծված չէ, արտաքին աշխարհում լուրջ խմորումներ են տեղի ունենում... Այսօր շատ կարեւոր է առաջին հերթին Հայաստանում ունենալ խաղաղություն: Ունենալ մարդ, որը ռազմի դաշտում հաղթանակ կերտելով, նաեւ տնտեսության ոլորտում պարտավոր է բարեփոխումներ իրականացնել»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, թե Քոչարյանի չվերընտրվելու այլընտրանքը պատերազմն է, ասաց. - «Նախ ասեմ, որ չեմ կիսում այդ տեսակետը... Խնդիր է, որ երկիրը, կարծում եմ, կարող է ունենալ անկայունության շրջան, թուլացման շրջան: Ոչ պատերազմ, բայց որոշակի ռազմական գործողություններ չեն բացառվում»:

Նախարարը բացառեց լայնածավալ պատերազմը այս պահին՝ ավելացնելով. - «Դա նաեւ մեծապես կախված է Ադրբեջանի քաղաքական իրավիճակից»:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները՝ մայրաքաղաքի դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից, ամեն դեպքում, վերստին պնդում են, թե եղել են կոլեկտիվների հետ հավաքներ ու նման ակնարկներ:


Ռուզաննա Խաչատրյան, Թալին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG