Մատչելիության հղումներ

logo-print

Մրցույթը կրկին հետաձգվել է


Անորոշ ժամանակով կրկին հետաձգվել է հունվարի 31-ին ծրագրված մրցույթը՝ մայրաքաղաքի 5 հեռուստակապուղիների համար, որը կարող էր եթեր վերադառնալու հնարավորություն տալ անցած ապրիլին փակված «Ա1+» հեռուստաընկերությանը: Նախագահական ընտրությունները լուսաբանելու հնարավորությունից «Ա1+»-ը արդեն զրկված է, մրցույթի հետաձգումը, սակայն, կասկածի տակ է առնում արդեն հեռուստաընկերության՝ գալիք մայիսի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու հնարավորությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, մրցույթի դրված կապուղիներով գործող հեռուստաընկերությունների («Երեւան», «Արմենակոբ», «Դար 21», «TV-5» եւ CNN-ը վերահեռարձակող հեռուստաընկերությունը) ղեկավարները դիմել են տնտեսական դատարան՝ հանձնաժողովի կայացրած այն որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, որով մերժվել էր վերադարձնել անցած հոկտեմբերին ներկայացված իրենց առաջարկները՝ լրացումներ կատարելու համար:

Դատարանը որոշում է կայացրել մրցույթը կասեցնելու վերաբերյալ, որի հիման վրա հարկադիր կատարման մարմնի ներկայացուցիչները պարտադրել են Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովին չանցկացնել մրցույթը:

Անցած նոյեմբերին այս մրցույթը մեկ անգամ արդեն հետաձգվել էր՝ «Նոյյան Տապան» հեռուստաընկերության նախաձեռնած դատական գործընթացի պատճառով:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG