Մատչելիության հղումներ

Ջոն Օրդուեյ. «Մենք մոտիկից հետեւում ենք գործընթացին»


Հայատանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, նախագահական ընտրությունների ընթացքում «ցանկացած լուրջ խախտում» կասկածի տակ կառնի քվեարկության արդյունքները:

Մի քանի օր առաջ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ)տարածած մամլո հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ընտրություններում նկատված նույնիսկ 5 տոկոս խախտման դեպքում անգամ ընտրված նախագահը լեգիտիմ չի կարող համարվել:

Հայաստանում Միացյալ նահագների դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը փոխանցեցին, որ «անձնական հանդիպում եւ զրույց է եղել՝ առանց մամուլի լուսաբանման համար ձայնագրություն անելու», եւ այս պահին դեսպանը չի կարող հիշել, թե ռուսալեզու զրույցի ընթացքում, արծարծված որ թեմայով կոնկրետ ինչ բառեր են օգտագործվել:

Այդուհանդերձ, Ջոն Օրդուեյը այսօր ասել է. - «Մենք մոտիկից հետեւում ենք գործընթացին: Ընթացքում արձանագրված ցանկացած լուրջ խախտում կասկածի տակ կդնի ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, հետեւաբար նաեւ՝ դրա արդյունքը»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG