Մատչելիության հղումներ

Bidza Rocker


Սիրելի մաքսլիբերտիական, ավարտվեց 2002 թվականը: Հետաքրքիր հարուստ տարի, դաժան ֆինալով: Տարեվերջին սպանեցին հայ լավագույն լրագրողներից մեկին, մեր հրաշալի գործընկերոջը, որն, ի դեպ, նաեւ մեծ երաժշտասեր էր:

Բարեկամ, մեր այս բիզնեսում ուժի մեջ է մի օրենք, գուցե տխուր, բայց եւ գործող կարգախոս է՝ "Show must go on"... Կյանքը շարունակվում է, թեւակոխեցինք նոր տարի: 2003 թվականին հայ եւ օտարերկրացի աստղերը կգրեն փայլուն երգեր, եւ Մաքս Լիբերտին անպայման կպատմի լավագույն կատարողների մասին:
2002 թվականն ամփոփում եմ ծրագրով, որը նվիրել եմ այսօրվա ջահելների շրջանում սիրված մի գեղեցիկ աղջկա...

Նոր տարում Մաքս Լիբերտիի բոլոր ունկնդիրներին մաղթում եմ սեր, առողջություն, խաղաղություն:

Հարգանքով՝
Բիձա Ռոքեր
bidzarocker@com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG