Մատչելիության հղումներ

Սպանվել է Տիգրան Նաղդալյանը


Սպանվել է Տիգրան Նաղդալյանը

Այսօր երեկոյան Երեւանում սպանվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից:

Նաղդալյանը տեղափոխվել է հիվանդանոց, ուր վիրահատության ժամանակ մահացել է:

1994-1997 թվականներին Նաղդալյանը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG