Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանի հանդիպումը գործարարների հետ


Հայաստանի հարյուրից ավելի գործարարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը նշել է, որ անցնող տարին երկիրը փակում է 12,5 տոկոս տնտեսական աճով, այլ բարձր ցուցանիշներով՝ շնորհիվ ապահովված «քաղաքական կայունության»:

«Այն, ինչ նախատեսել էինք, հիմնականում իրականացված է», - ասել է նախագահը: - «Մասնավորապես, հաջողվել է ապահովել քաղաքական կայունությունը, արվել է հնարավորը, որպեսզի նախընտրական տրամաբանությունը, տրամադրությունը չազդեն տնտեսության վրա»:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տարին փակում ենք մոտավորապես 12,5 տոկոս տնտեսական աճով, 50 տոկոս արտահանման աճով եւ 16 տոկոս արդյունաբերոկան արտադրանքի աճով: «Առաջին տարին է Հայաստանի պատմության մեջ, որ պետական բյուջեն կատարվում է 100 տոկոսով. ե'ւ եկամտային, ե'ւ ծախսային մասով», - ասել է նա:

Մակրոտնտեսական ցուցանիշներին մեծ տեղ է հատկացվում գալիք տարվա սկզբին մեկնարկող նախագահական ընտրարշավում: Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ նախագահական երկրորդ ժամկետը հնարավորություն ստեղծի շոշափելիորեն բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, որը, չնայած գրանցվող տնտեսական աճին, շարունակում է ցածր մնալ:

Ընդդիմությունը շարունակ կասկածի տակ է առնում պաշտոնական վիճակագրության հավաստիությունը՝ փաստարկելով, թե մարդկանց մեծամասնության կյանքում բարելավում չի զգացվում:

Նախագահը հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ 2003-ի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: «Ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, Եվրախորհրդի չափանիշներին համապատասխան», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG