Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղարը հերքում է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող հայտարարությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի ԱԳՆ պետնախարար Յուրի Սերգեեւը հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող հայտարարությունը, թե Հայաստանը պետք է առանց նախապայմանների ազատի գրավյալ տարածքները:

Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանին Յուրի Սերգեեւը պարզաբանել է, որ «ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մեջ իր արտահայտած որոշ մտքեր եւ դիրքորոշումներ աղավաղվել են ու ներկայացվել խեղաթյուրված ձեւով»:

Ուկրաինացի դիվանագետը ասել է, թե իրեն վերագրվել են մտքեր ու դիրքորոշումներ, որոնք արտահայտել են ադրբեջանցի որոշ պատգամավորներ՝ իր եւ Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեքսերովի հանդիպման ժամանակ:

Ուկրաինան միշտ աշխատել է չեզոքություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG