Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը պաշտոնանկ է անում ԼՂ արտգործնախարարին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ երեկոյան պաշտոնանկ է արել ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանին՝ այդ պաշտոնում նշանակելով իր վստահելի մերձավորներից մեկին:

Նաիրա Մելքումյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական եւ, ամենայն հավանականությամբ, կշարունակի զբաղվել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերով: Նրա աշխատավայրը կգտնվի Երեւանում:

Նորանշանակ նախարարը՝ Աշոտ Ղուլյանը նախագահամետ ԺԱՄ-ի («ժողովրդավարական Արցախ» միություն) նախագահն է: ԺԱՄ-ը նաեւ մեծամասնություն է կազմում ԼՂՀ Ազգային ժողովում: Ղուլյանը Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում աշխատել է 1995-2001 թվականներին՝ վերջին երկու տարին՝ որպես փոխարտգործնախարար:

Հայատանյան որոշ թերթերի հրապարակումներում նշվել է, թե Ղուկասյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել Մելքումյանին: Դրան, սակայն, դեմ էր Հայաստանի նախագահը:

Ղուլյանը միակ նորեկն է Լեռնային Ղարաբաղի 14 անդամ ունեցող կառավարությունում:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG