Մատչելիության հղումներ




Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ալվարո Խիլ Ռոբլեսը այսօր Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մեկ անգամ եւս հաստատեց, որ մահապատիժը պետք է վերացվի սահմանված ժամկետում, դա քաղաքական խնդիր չէ, եւ այս առումով մարդու իրավունքները բացառություն չեն ճանաչում:

Եվրախորհրդի խոհրդարանական վեհաժողովում ընդունված որոշումը` հետաձգել Հայաստանում մահապատժի վերացման հարցը մինչեւ 2003 թվականի հունիս, ԵԽ հանձնակատարը համարեց իրատեսական մոտեցում: Այդ ընթացքում կարելի է վերջնական տեսքի բերել մահապատժի վերացման իրավական հիմքերը, ընդգծեց նա՝ ավելացնելով, որ հատկապես մտագոհություն էլ չկա, թե այդ ընթացքում Հայաստանում մահապատիժ կիրականացվի:

Ռոբլեսը առանձնացրեց նաեւ Հայաստանում մարդու իրավունքների առումով խնդրահարույց մյուս հարցերը, ինչպես օրինակ, այլընտրանքային զինծառայություն, քաղաքացիական ծառայություն, կրոնական կազմակերպությունների գրանցմում եւ այլն:

ԵԽ հանձնակատարը չկամեցավ խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի, ասենք, այդ երկրում քաղբանտարկյալների գոյության մասին, թեպետ երկու շաբաթ առաջ Բաքվում մասնակցել է օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրմանը նվիրված սեմինարին:

Ադրբեջանից Ռոբլեսի փոխանցած միակ տպավորությունը փախստակաների ծանր վիճակն էր, որից հանձնակատարը, իր խոսքերով, ցնցված է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG