Մատչելիության հղումներ




«Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում նախագահող դատավոր Սամվել Ուզունյանը մերժեց Նաիրի Հունանյանի՝ հոր հետ տեսակցելու խնդրանքով, միջնորդությունը:

Նախընտրական այս շրջանում հոկտեմբերի 27-ի ամբաստանյալները նույնպես որոշել են քաղաքական ակտիվություն ցուցաբերել: Ամբաստանյալը երեկ իր միջնորդությունը հիմնավորեց, թե մտադիր է քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրել իր թեկնածությունը 2003-ի նախագահական ընտրություններում, եւ հայրն էլ իր լիազորված անձն է լինելու:

Սակայն դատավոր Ուզունյանը հիշեցրեց, որ բոլոր ամբաստանյալներին արգելել է փաստաբանից բացի որեւէ մեկի հետ տեսակցել կամ հեռախոսային խոսակցություն ունենալ, եւ առաջադրվելու ցանկությունը Նաիրի Հունանյանին բացառություն չի դարձնելու:

Վերջերս Հայաստան ժամանած Եվրախորհրդի մոնիտորինգի խումբը՝ արձագանքելով իրավունքների ոտնահարման մասին հնչող դժգոհություններին, հանդիպեց ամբաստանյալներից միայն երկուսին՝ Հունանյան եղբայրներին:

Մոնիտորինգի խմբի անդամները չեն հրապարակել, թե ինչի մասին են խոսել հանդիպման ընթացքում, բայց Նաիրի Հունանյանը դատարանում հայտարարեց, որ խոսակցության թեման եղել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում իր իրավունքների ոտնահարումը եւ առաջիկա նախագահական ընտրությունները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG