Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են արտահերթ համագումարների


Այսօր 16 ընդդիմադիր կուսակցությունների քաղխորհրդի նիստը բավականին երկար տեւեց՝ ավելի քան երեք ժամ: Նիստը նախագահում էր «Սահմանադրական իրավունք» կուսակցության ղեկավար Հրանտ Խաչատրյանը: Նրա խոսքերով, միավորման խորհուրդը ժամանակին լուծում է իր առջեւ դրված խնդիրները, այսօր էլ կազմակերպչական եւ աշխատանքային հարցեր են քննարկվել:

Նիստի մասնակիցները լիազորված չէին ասելու, թե հատկապես ինչ հարցեր են քննարկել: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների հաղորդած հավաստի տվյալներով, որոշվել է Ազգային ժողովի 16 կուսակցությունների մաս կազմող թվով 28 պատագամավորների գործունեության համակարագման պարտականությունը վստահվել Շավարշ Քոչարյանին: Այս մասին ԱԺ առաջիակա եռօրյայում պաշտոնապես կհայտարարվի:

Բացի այդ, այսօր միավորման անդամները շարունակել են աշխատանքը 18 կետից բաղկացած մի փաստաթղթի վրա, որը կուսակցությունները հավականում են դարձնել իրենց ընդհանուր ծրագիրը: Այն դեռեւս կհամալրվի առաջարկություններով, քանի որ կուսակցություններից յուրաքանչյուրը կամենում է դրանում արտացոլված տեսնել իր մոտեցումներն ու ցանակությունները: Ի վերջո, մշակվող փաստաթուղթը կարող է դառանալ «16»-ի միասնական թեկնածուի ծրագրահենքը:

Մեկ այլ որոշմամբ էլ, 16 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հանձնարարել է միավորման շտաբին մշակել ու քաղխորհրդի առաջիկա նիստերից մեկում ներկայացնել «16»-ի գործողությունների միասնական ծրագիրը: Այն եւս կքննարկվի կուսակցությունների լիդերների կողմից եւ կընդունվի քաղաքական որոշում:

Այսօր նիստ է գումարել նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչությունը եւ որոշել է նոյեմբերի 2-ին հրավիրել արտահերթ համագումար՝ նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշումը հստակեցնելու:

Իսկ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության տեսակետները պարզ կլինեն հոկտեմբերի 5-ին գումարվելիք արտահերթ համագումարից հետո:

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG