Մատչելիության հղումներ

Պատգամավորները բնակչությանը ազատում են ջրի պարտքի բեռից


Այսօր Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը նախատեսում է ներել բնակչության ջրի պարտքերը: Մինչեւ 2000 թվականը բնակիչների օգտագործած խմելու ջրի պարտքերը ներվում են ամբողջությամբ: 2000-ից մինչեւ 2002 թվականներ համար, եթե բնակիչը վճարի ջրի պատքի 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը չի վճարի՝ այդքանն էլ կներվի: Այս տարվա ջրի վարձը ամբողջությամբ պետք է վճարել: Իսկ ջրաչափ տեղադրելու դեպքում՝ վճարումը 25 տոկոսով կնվազի: Օրենքը նախատեսում է նաեւ այլ արտոնություններ անապահով խավերի համար:

Այս օրենքի ընդունումը հիմնավորվում է ջրամատակարարման վատ որակով: Պատգամավորները, փաստորեն, բնակիչներին ազատեցին 35 միլիարդ դրամի՝ մոտ 65 միլիոն դոլար, պարտքի բեռից:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG