Մատչելիության հղումներ

Կոնյակի արտահանման ծավալը մեծանում է, բայց ճանաչումը մնում է փոքր


Երեւանի կոնյակի գործարանի արտահանումն այս տարի կկազմի 3 միլիոն լիտեր, ինչը մոտ 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: - «Հայաստանում իրացվում է ընդհանուր արտադրանքի միայն 5 տոկոսը, 95 տոկոսն արտահանվում է», - «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասաց Կոնյակի գործարանի նախագահ Պիեռ Լառեչը: Ընդ որում, հիմնական շուկան մնում է ԱՊՀ տարածքը եւ մասնավորապես Ռուսաստանը, որտեղ իրացվում է արտահանված ապրանքի 85 տոկոսը: Իսկ ընդհանուր առմամբ, Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքը արտահանվում է 25 երկիր: Փոքր խմբաքանակներով՝ մոտ 60 հազար շիշ, կոնյակ է արտահանվել նաեւ Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ:

Պիեռ Լառեչը նշեց, որ հայկական կոնյակը Եվրոպայում լայն ճանաչում չունի՝ բարձրակարգ խմիչք լինելով հանդերձ: Ճանաչում գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Առաջիկայում նախատեսվում է փոխել շշերի դիզայն ու պիտակները: - «Այս ամենի համար կծախսվեն հսկայական գումարներ», - գնահատեց Լառեչը:

Կոնյակի գործարանն այս տարի խաղողի մթերումը սկսել է սեպտեմբերի 17-ից եւ կշարունակի մինչեւ հոկտեմբերի 14-ը՝ 3200 խաղողագործների հետ կնքված պայմանագրերի հիմա վրա: Մթեման ծավալն, ընդ որում, ավելացել է՝ այս տարի կկազմի 15 հազար տոննա: Ավանդական տեսակի խաղողնեը ընդունվում են մեկ կիլոգրամը 80 դրամով, իսկ «կախեթ» սորտը՝ 75 դրամով:

Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG