Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան բանակը խոշոր զորավարժություններ է անցկացնում


Ղարաբաղա-արդբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ այսօր Լեռնային Ղարաբաղում սկսվեցին խոշորամասշտաբ զորավարժություններ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ղեկավարների խոսքերով, անցկացվող զորավարժությունները պլանային են:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իրենց կարողությունները կցուցադրեն բոլոր զինվորական ստորաբաժանումները՝ մարտական կրակի կիրառմամբ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ, ԼՂՀ զորքերը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ ընդհուպ մինչեւ կապի ու հետախուզության ամենաժամանակակից միջոցները:

Զինվորականների հավաստմամբ, սկսված զորավարժությունները ուժի ցուցադրություն չեն եւ, իհարկե, նպատակ չունեն լարվածություն ստեղծել սահմանային գոտում: Իսկ սահմանային իրադրությունը, նրանց իսկ խոսքերով, «չի փայլում հաստատուն խաղաղությամբ»՝ հատկապես ադրբեջանական կողմը գրեթե անընդմեջ վարում է նշանառուական պատերազմ:

Զորավարժություններին զուգընթաց տեղի է ունենում նաեւ արցախյան պահեստազորի երկօրյա հավաք:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG