Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը բանակցում են նախընտրական համագործակցության շուրջ


Ընդդիմության առաջատար կուսակցությունները շուտով կհայտարարեն տեղական եւ համազգային առաջիկա ընտրություններից առաջ նախընտրական սերտ համագործակցություն ստեղծելու մասին:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) խոսնակ Ռուզան Խաչատրյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ՀԺԿ-ն, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունները, ՀԿԿ-ն (Հայաստանի կոմունիստկան կուսակցություն) եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը ակտիվ բանակցություններ են վարում այս օրերին՝ նախընտրական սերտ համագործակցություն ստեղծելու շուրջ, ինչի մասին առաջիկայում հայտարարություն կստորագրեն: «Նախընտրական դաշինքի մասին, ամեն դեպքում, առայժմ վաղ է խոսել», - ավելացրեց Ռուզան Խաչատրյանը:

Ապագա համագործակցության հիմնական նպատակներից մեկը նախագահական ընտրություններում գործող նախագահին հաղթելու ունակ միասնական թեկնածուի առաջադրումն է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG