Մատչելիության հղումներ

Ադրբեջանը խստորեն քննադատում է Հայաստանին ԼՂՀ նախագահական ընտրությունների կապակցությամբ


Բաքու («Ասոշիեյթեդ Փրես»/«Ֆրանս Պրես»). - Ադրբեջանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Հայաստանի հասցեին՝ Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացումը թույլ տալու համար:

Պաշտոնական մամուլում հրապարկված Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, թե կիրակի օրը կայանալիք ընտրությունները միջազգային օրենքների «կոպիտ խախտում» են հադիսանում եւ անցկացվելու են «շարունակվող օկուպացիայի պայմաններում»:

Արտգործնախարարությունը կայանալիք ընտորւթյունները դիտում է որպես Հայաստանի «ագրեսիայի» եւս մեկ օրինակ եւ Լեռնային Ղարաբաղում իր [Հայաստանի] «խամաճիկային վարչակարգն» օրինականացնելու հերթական փորձ: Հայտարարությունը կոչ է անում Եվրապայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, այլ երկրներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բոյկոտել քվեարկությունը:

Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները կայանալու են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի արդեն ծրագրված հանդիպումից երեք օր առաջ: Երկու երկրների ղեկավարները հանդիպելու են գալիք չորեքշաբթի՝ հայ ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում: Դա կլինի նախագահների առաջին հանդիպումը անցած տարվա նոյեմբերից ի վեր:

Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ադրբեջանակն բանակի մի սպա է սպանվել հայկական ուժերի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում: Սպանվածը 24-ամյա ավագ լեյտենանտ Շամալ Բաբաեւն է: Հաղորդվում է, թե նա մահացու վերք է ստացել անցած չորեքշաբթի եւ որ միջադեպը «սադրել է հայկական կողմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG