Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Ալիեւը կհանդիպեն հայ-արդբեջանական սահմանում





Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 14-ին կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջը՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հանդիպումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան՝ նախիջեւանյան հատվածում:

Դա կլինի Քոչարյանի եւ Ալիեւի ընթացիկ տարվա առաջին հանդիպումը: Նախկինում երկու երկրների նախագահների բազմաթիվ հանդիպումների արդյունքում, թվում էր թե, անցած գարնանը կողմերը ընդհուպ մոտեցել էին հարցի լուծմանը, սակայն ձեռք բերված համաձայնություններին վիճակված չէր իրականանալու:

Քաղաքական վերլուծաբաններից շատերի կարծիքով, եթե հակամարտության կարգավորման լուծումը չգտնվի մինչեւ տարեվերջ, ապա այն կհետաձգվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում գալիք տարի կայանալիք նախագահական ընտրությունների ավարտը, այսինքն՝ 2004 թվականը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG