Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը անօրինական է համարում Լեռնային Ղարաբաղի առաջիկա ընտրությունները


Եվրամիության անդամ երկրները ուրբաթ օրը հայտարարել են, որ անօրինական են ճանաչելու Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունները:

Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների կողմից ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հայտարարությունը շեշտում է Լեռնային Ղարաբաղի առնչությամբ կայուն քաղաքական համաձայնության ձեռքբերումը, որը ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Հայտարարությունը նաեւ նախազգուշացնում է, թե ընտրությունները կարող են «ազդեցություն» ունենալ տարածաշրջանային խաղաղության գործընթացի վրա:

Նշվում է նաեւ, որ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրները՝ այդ թվում Թուրքիան, «միացել են» հայտարարությանը:


Ահթո Լոբյակաս, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG