Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը պահանջում է Գիզիրյանի պաշտոնանկությունը


Հուլիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Երեւանի ներքին գործերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանի կարգադրությամբ ու մասնակցությամբ ներքին գործերի բաժնում բռնությունների էին ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Հակոբյանը եւ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, ըստ իրազեկ աղբյուրի, «ներքին կարգով ծառայական քննություն է անցկացվում»:

Դեպքից մի քանի օր անց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարել էին, որ հետամուտ են լինելու եւ գործին լուրջ ընթացք է տրվելու:

Հինգշաբթի օրը Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «խորապես դատապարտում է» կատարվածը: «Այդ կապակցությամբ միջոցներ կձեռնարկվեն», - ասաց ԱԺ նախագահը: - «Ամեն բան պիտի արձագանք ստանա, ամեն բան պիտի պատիժ ստանա, ամեն բան պիտի հստակեցվի, որպեսզի նման երեւույթները չկրկնվեն»:

Աշոտ Գիզիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ պաշտոնանկելու պահանջին վերաբերող հարցին Արմեն Խաչատրյանը պատասխանեց. - «Այդ պահանջը ներկայացրել եմ եւ զրուցել շատերի հետ: Եվ ներքին գործերի նախարարի հետ՝ նույնպես»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG