Մատչելիության հղումներ

Ուրուգվայում սպանվել է արգենտինահայ գործարար


Այսօր Ուրուգվայի մայրաքաղաքի մոտակայքում հայտնաբերվել է հայազգի գործարար, Արգետինայի քաղաքացի Միհրան Մամբրելյանի դիակը:

Ըստ նախնական տվյալների, անհայտ մարդիկ նրան պատանդ են վերցրել, երբ նա իր ավտոմեքենայով Արգենտինայից գնում էր Ուրուգվայ: Հանցագործները կողոպտել են Մամբրելյանին՝ վերցնելով նրա մոտ եղած 1000 դոլարը, ապա վերջինիս բջջային հեռախոսով զանգել են նրա կնոջ՝ պահանջելով 10 հազար դոլար փրկագին: Պահանջված գումարը հավաքելով, Մամբրելյանի կինը անմիջապես մեկնել է Ուրուգվայ, սակայն նրա 54-ամյա ամուսինը արդեն մահացած էր: Հանցագործները երկու կրակոցով սպանել էին վերջինիս եւ հրկիզել իր իսկ մեքենայում:

Ուրուգվայի ներքին գործերի նախարար Սթիրլինգը խոստովանել է, թե «առայժմ չկան հստակ տվյալներ ոճիրը բացահայտելու համար»:

Մամբրելյանը հաջողակ գործարար էր: Բուենոս Այրեսում նրա երկու խանութները զբաղվում են գորգերի եւ արվեստի արժեքների առեւտրով:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG