Մատչելիության հղումներ

Գործատու - աշխատող հարաբերությունները չեն համապատասխանում արդի պահանջներին


Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի երկու տարի առաջ սկսած՝ Հայաստանում գործատուների եւ աշխատողների միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերի ուսումնասիրությունը վկայում է, որ ինչպես պետական ձեռնարկություններում, այնպես էլ մասնավոր հատվածում դրանք չեն համապատասխանում օրվա պահանջներին:

Ազգային ինստիտուտի տնօրեն Նարինե Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ ուսումնասիրված հարյուր ձեռնարկություններից այնտեղ, ուր եղել են աշխատանքային կոլեկտիվ պայմանագրեր, դրանք չեն համապատասխանել «այսօրվա մակարդակին»: Լավագույն դեպքում պայմանագրերը ներառել են միայն մեկ կետ՝ վարձու աշխատողի աշխատավարձի չափը: Բացակայում են դրույթներ հանգստյան օրերի, արտաժամյա աշխատանքի, պարապուրդների մասին: Չի ապահովվում վտանգավոր արտադրություններում աշխատողների անվտանգությունը:

Բալայանի խոսքերով, գործատուները հնարավորինս կրճատում են հաստիքները եւ արդյունքում մեկ աշխատողը կատարում է մի քանի միանգամայն տարբեր գործառույթներ:

Ինստիտուտը այս տարվա սկզբին, Լեռնային Ղարաբաղի կառավարության պատվերով, 15-25 տարեկան երիտասարդների շրջանում անցկացրել է հարցում, ըստ որի հարցվածների 63 տոկոսը վաստակում է 20-50 դոլար, 26,5 տոկոսը՝ մինչեւ 20 դոլար, եւ միայն 4 տոկոսը՝ 50 դոլարից ավելի:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG