Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը մերժում է «ԱրմենՏել»-ի հայցերը


Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատն այսօր քննարկեց Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերության երեք բողոքները եւ երեքն էլ մերժեց:

Դատական վերին ատյանի որոշմամբ, «ԱրմենՏել»-ի Վանաձորի մասնաճյուղի գանձապահը վերականգնվեց իր պաշտոնում: Մյուս երկու որոշումներն էլ անփոփոխ թողեցին ավելի ստորին ատյանի դատարանի վճիռները:

«ԱրմենՏելի»-ը ստիպված է լինելու փոխհատուցել Երեւանի մեձակայքի գյուղերից մեկի բնակիչ Աբրահամ Մարտիրոսյանին հասցրած վնասը: Առանց Մարտիրոսյանի համաձայնության, «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները քանդել էին նրա խաղողի այգու մի հատվածը եւ հեռախոսային կաբելներ էին անցկացրել:

Մյուս դեպքը կապված է քարտային բջջային հեռախոսների հետ: Այս ծառայությունը առաջարկելիս «ԱրմենՏել»-ը պարտադրում էր քարտ գնողներին գնել նաեւ իր առաջարկած բջջային հեռախոսները:

Հայաստանի կառավարության Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անօրինական էր գտել այդ որոշումը, տուգանել էր «ԱրմենՏել»-ին ու պարտադրել ետ գնել վաճառված բջջային հեռախոսները: Վճռաբեկ դատարանը այսօր մերժեց «Արմենտել»-ի բողոքը: Սա նշանակում է, որ «ԱրմենՏել»-ը պետք է մուծի 5 մլն դրամ տուգանք եւ հայտարարի հեռախոսների հետգնման մասին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG