Մատչելիության հղումներ

Զահրատին շնորհվեց «Վահագն-2002» մրցանակը


Սփյուռքահայ գրական եւ հասարակական կյանքում մատուցած խոշոր ծառայությունների համար արվեստի ու գրականության բնագավառում համահայկական ամենամյա «Վահագն» պատվո մրցանակ շնորհվեց պոլսահայ բանաստեղծ Զահրատին:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, շնորհավորելով անվանի բանաստեղծին, ասաց. - «Ձեր վաստակը, ձեր ստեղծագործությունը իր նշանակությամբ այնպիսին է, որ դուք արժանի եք Հայրենիքի եւ Սփյուռքի բոլոր մրցանակներին»:

Սփյուռքահայ բարերարներ Վահագն եւ Հասմիկ Հովնանյանների սահմանած այս մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնելով անվանի բանաստեղծին, Հայաստանի մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը տեղեկացրեց, որ այս տարի սփյուռքահայ մշակույթի գործիչներից այդ մրցանակին արժանացել են նաեւ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը, ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը, որի «Արարատ» կինոնակարը վերջինս ցուցադվեց Կաննի փառատոնում եւ ներկայումս Ռուսաստանի մայրաքաղաքում ապրող եւ ստեղծագործող կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG