Մատչելիության հղումներ

Ուժի մեջ մտավ հայ-ռուսական իրավական օգնության մասին համաձայնագիրը





Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը փոխանակեցին երկու երկրների միջեւ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի վավերագրերը: Դրանով նշված համաձայնագիրը մտավ ուժի մեջ:

Համաձայնագիրը ստորագրվել էր 1997 թվականի ամռանը Մոսկվայում: Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրել էր 1998 թվականի փետրվարին, իսկ Ռուսաստանի Պետդուման՝ ընթացիկ տարվա հունվարին:

Հայաստանում ռուսական ռազմակայանը 25 տարով տեղեկայելու մասին պայմանագիրը երկու երկրների միջեւ ստորագրվել է 1995 թվականի մարտին, ուժի մեջ է մտել 1997 թվականի օգոստոսին: Այս հիմնական պայմանագրին կից տասնյակ համաձայնագրերից մեկն է այսօր ուժի մեջ մտածը, որով կարգավորվում են իրավական հարցերը:

Համաձայնագրով որոշակիորեն հստակեցված է, թե ռուսաստանցի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների կամ օրինախախտումների գործերով կոնկրետ որ դեպքերում են զբաղվելու Ռուսաստանի օրինապահ մարմինները, երբ՝ Հայաստանի օրինապահները եւ որ դեպքերում են նրանք աշխատելու համատեղ:

«Ստեղծված օրենսդրաիրավական դաշտը բավարար ենք գնահատում», - ասաց Անատոլի Դրյուկովը: - «Որեւէ դուրս մնացած ոլորտ չեմ տեսնում: Սակայն, եթե անհրաժեշտություն լինի, նոր հարցեր առաջանան, ապա կողմեը ձեռնամուխ կլինեն նաեւ դրանց կարգավորմանը»:

Վերջին ծանր հանցագործությունը, որ մտաբերեց դեսպանը, կատարվել էր 1999 թվականի սկզբին, երբ 2 ռուս սահմանապահ հարբած վիճակում Գյրումրիի շուկայում հրազենրից կրակ էին բացել: Եղան զոհեր ու վիրավորներ:

«Համապատասխան հետաքննություն եղավ, եւ մեղավորները պատժվեցին», - ասաց դեսպանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG