Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը աճել է


Անցած տարվա վերջում արձանագրված Հայաստանի արտաքին պարտքը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է մոտ 45 միլիոն դոլարով:

«905,5 միլիոն ԱՄն դոլար արձանագրվեց 2001 թվականի վերջում», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը»: - «Դա որոշակի առումով ավելի է 2000 թվականի վերջում արձանագրված արտաքին պետական պարտքից, որ կազմել էր շուրջ 860 միլիոն դոլար»:

Պատճառների շարքում Ջանջուղազյանը նշեց արտաքին պարտքի սպասարկման հետաձգումները՝ մասնավորապես Ռուսաստանին ու Թուրքմենստանին ունեցած պարտքերի գծով:

Գլխավոր գանձապետն այսօր ասաց, որ Ռուսաստանին Հայաստանը պարտք է 97 միլիոն դոլար: Այդ պարտքի սպասարկումը սառեցված է «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շուրջ ընթացող բանակցություններով: Նախատեսվում է պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցել հայաստանյան մի շարք ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները:

Թուրքմենստանը Հայաստանի հիմնական գազամատակարարն էր մինչեւ 1977 թվականը, երբ Հայաստանի կառավարությունը ռուսաստանյան «Գազպրոմի» հետ ստեղծեց համատեղ ձեռնարկություն:

Այդուհանդերձ Հայաստան մատակարարվող գազի մի մասը շարունակում է գալ Թուրքմենստանից: Երեւանը դրա դիմաց վճարում էր արդյունաբերական սարքավորումներով եւ սպառողական ապրանքով: Գազի դիմաց պարտքը տարեսկզբի դրությամբ կազմում էր 12 մլն դոլար:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG