Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյանի «Արարատը» ցուցադրվեց Կաննում





Կանն, Ֆրանսիա, 20-ը մայիսի («Ռոյթերս» գործակալություն). - Հայկական սփյուռքին նվիրված եւ Թուրքիայի զայրույթը հարուցած կինոնկարի հեղինակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ նպատակ չի ունեցել «չարագործ» ներկայացնել այսօրվա թուրքերին:

Կաննի հեղինակավոր կինոփառատոնում ցուցադրված Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը հուզիչ պատմություն է, թե ինչպես են Հյուսիսային Ամերիկայում ապրող հայերը հաղթահարում իրենց նախնիների հետ խզված կապը եւ ինչպես են պայքարում իրենց ինքնությունը վերագտնելու համար:

«Այս կինոնկարը չի փորձում որեւէ կերպ չարագործ ներկայացնել ժամանակակից թուրքին», - կինոնկարի ցուցադրումից հետո լրագրողներին ասաց Ատոն Էգոյանը: - «Իրականում՝ ճիշտ հակառակն է: Ես փորձել եմ հանդիսատեսին թողնել դատողությունը, թե ինչ է նշանակում, երբ դատավճիռ է կայացվում այսօրվա ապրողի նկատմամբ այն բանի համար, որ ի բարին կամ ի շարը արվել է մարդկանց կողմից, որոնք այսօր այլեւս չկան»:

Աշխարհի ամենահեղինավոր կինոփառատոնում ցուցադրվելուց առաջ կինոնկարն արդեն մոլի արձագանքների է արժանացել: Հաղորդվել է, որ թուրքական կառավարությունը սպառնացել է արգելել կինոնկարը:

Թուրքիան հետեւողականորեն պայքարում է խափանելու համար հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային փորձերը: Հայաստանը, մոտ յոթ միլիոնանոց ազդեցիկ սփյուռքի օգնությամբ, առաջ է մղում է զանգվածային սպանությունների՝ որպես ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Էգոյանը, մինչդեռ, ասաց, որ կինոնկարը քաղաքական մերկացում դառնալու միտում չունի, եւ չնայած թուրք եւ հայ լրագրողների բազմաթիվ սուր հարցերին, խուսափեց այսօրվա իրավիճակի քննարկումներից:

«Արարատ» ֆիլմում նկարահանված աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շարլ Ազնավուրը հույս է հայտնել, թե կինոնկարը կկտրի սահմաններն ու կհասնի միջազգային հանդիսատեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG