Մատչելիության հղումներ

logo-print



Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանական է համարել մոտ ապագայում իր եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի նոր հանդիպումը՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

Չեխիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Շտիրին դղյակում մայիսի 13-15-ը անցկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված բանակցությունները, կողմերի պայմանավորվածությամբ, դռնփակ էին:

Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը արդեն ժամանել է Երեւան եւ նախագահ Քոչարյանին զեկուցել է նոր ֆորմատով անցկացված բանակցությունների արդյունքների մասին:

«Որեւէ նորություն չունեմ ասելու», - այսօր լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Պրոցես է սկսվել եւ, կարծում եմ, ինչ-որ ժամանակ է պետք այս պրոցեսին իրական գնահատական տալու համար: Հավանական է, որ մոտակա ժամանակներում կլինի երկու նախագահների հանդիպում»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մեկուկես տասնյակ հանդիպումները անցած երեք տարիների շոշափելի արդյունքների չեն հասցրել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG