Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը, ավարտելով պետական այցը Ուրուգվայ, մեկնեց Բրազիլիա


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երեքշաբթի օրը ավարտելով պետական այցը Ուրուգվայ, մեկնեց Բրազիլիա:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ուրուգվայի նախագահ Խորխե Բադժեն երեկ ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են երկու երկրների համագործակցությանը ագրոարդյունաբերության եւ առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանը:

Ուրուգվայի նախագահը նշել է, որ առեւտրական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում է հեռավորությունը, սակայն՝ «կարող ենք համագործակցել տարբեր մակարդակներում, որպեսզի մեր երկու ժողովուրդների աշխատանքի արդյունքը նոր շուկաներում ընդունվի»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը ասել է, որ Հայաստանը լրջորեն հետաքրքրված է ներմուծելու ուրուգվայական բրինձն եւ ցորենը: Ռոբերտ Քոչարյանը Ուրուգվայի նախագահին պաշտոնապես հրավիրել է պետական այցով գալ Հայաստան:

Հայաստանի նախագահը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնթեվիդեոյում արժանացել է հայկական համայնքի ջերմ ընդունելությանը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնթեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG