Մատչելիության հղումներ

Հայաստանը մնում է մասնակիորեն ազատ մամուլի երկիր


Նյու Յորքում գործող Ֆրիդըմ հաուս կազմակերպության այս շաբաթ հրապարակած զեկույցում նշվում է, որ Հայաստանում մամուլի ազատության վիճակը անցած տարի վատթարացել է հակառակ նրան, որ աշխարհում ընդհանուր առմամբ այդ բնագավառում մի փոքր բարելավում է արձանագրվել:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ հեռուստառադիոկայանները Հայաստանում պետք է գրանցվեն կառավարական հանձնաժողովի կողմից, որը շնորհում կամ զրկում է նրանց լիցենզիայից: Ընդ որում հանձնաժողովի անդամները նշանակվում են նախագահի կողմից: Հեռուստառադիոկայանների հաղորդումների առնվազն 65 տոկոսը պետք է լինի սեփական արտադրության և այդ ֆինանսական բեռը լրատվամիջոցների մեծ մասը չի կարողանում կրել:

Ինչ վերաբերում է տպագիր մեդիային, ապա չնայած պարբերականների մեծ մասը մասնավոր է, դրանք փոքր տպաքանակ ունեն և եկամտաբեր չեն, ինչը նրանց կախվածության մեջ է դնում տնտեսական և քաղաքական շահեր ունեցող խմբավորումներից: Հայաստանի օրենսդրությունը ազատազրկում է նախատեսում զրպարտության համար, ինչը հաճախ կիրառվում է, նշում են զեկույցի հեղինակները:

Նրանք նաև փաստում են, որ լրագրողները ինքնագրաքնության են ենթարկում սեփական հրապարակումները, երբ լուսաբանում են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները կամ կաշառառության և ազգային անվտանգության հետ կապված հարցերը:

Ֆրիդըմ հաուսը նաև նշում է, որ թեև պետական պաշտոնյաների կողմից անմիջական սպառնալիքները և ահաբեկելու փորձերը հազվադեպ են, լրագրողները հաճախ հարձակումների են ենթարկվում, իսկ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկում մեղավորներին:

Ընդհանուր առմամբ Հայաստանը անցած տարի էլ մնացել է մասնակիորեն ազատ մամուլ ունեցող երկրների խմբում, որը, մասնավորապես, ներառում է նաև Վրաստանը, Ռուսաստանը և Թուրքիան: Մինչդեռ Ադրբեջանը ոչ ազատ պետությունների թվում է:

Ֆրիդըմ հաուսն իր ամենամյա հետազոտությունները հրապարակում է 197Ձ թվականից, սակայն որպես առանձին երկիր իրավիճակը Հայաստանում 7եւբալանոց սանդղակով գնահատվում է 91եւ9Ձ թվականներից: Ընդ որում որքան գնահատականը ավելի մոտ է զրոյին, այնքան երկրի մամուլն ավելի ազատ է համարվում:

Անկախության արշալույսին Հայաստանը 5 ու կես միավորով գտնվում էր ոչ ազատ և մասնակիորեն ազատ երկրների ուղիղ սահմանագծին: Սակայն 9Օեւականների առաջին կեսին Հայաստանը սկսեց վստահորեն շարժվել դեպի ազատ մամուլ ունեցող երկրների խումբը, ճիշտ է, այդպես էլ չհասնելով դրան: 95եւից մինչև 98 թվականները կրկին շրջադարձ կատարվեց ու Հայաստանը սկսեց մոտենալ ոչ ազատ երկրներին: Եվ դա հասկանալի է՝ Լևոն ՏերեւՊետրոսյանի նախագահության երկրորդ կեսին փակվեցին մի շարք լրատվամիջոցներ:

Իշխանափոխությունից հետո իրավիճակը բարելավվեց և արդեն 4 տարի է Հայաստանը միջին գնահատական է ստանում՝ 4 ամբողջ 4 տասնորդական: Մասնագետները սակայն կանխատեսում են, որ Ա1 պլյուս հեռուստակայանի հեռարձակման դադարեցումը դժվար թե նպաստի հաջորդ տարի հրապարակվելիք զեկույցում Հայաստանում մամուլի ազատության վիճակի գնահատականի բարելավմանը:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG