Մատչելիության հղումներ

Հայաստանը պայմանագրեր է կնքում Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի հետ



Նախագահ Քոչարյանը հանդիպում է Շեյխ Սուլթան բեն Զայեդ ալ-Նահայանի հետ (Լուսանկարը՝ Գալֆ-Նյուս - Ֆոտոլուր-ի)


Դոհա, 22-ը ապրիլի («Ֆրանս Պրես», «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»). - Կատարի էմիր Շեյխ Համադ բեն Խալիֆա ալ- Թանին եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի ստորագրել են երկու երկրների համագործակցությանն ուղղված հինգ համաձայնագիր: Այդ մասին հաղորդում է «Քյու-Էն- Էյ» գործակալությունը:

Երկու պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրերը վերաբերում են համագործակցությանը տնտեսության, գյուղատնտեսության եւ ավիացիայի ոլորտներում, ինչպես նաեւ կրկնակի հարկումը բացառելուն եւ երկու երկներում ներդրումները խթանելուն:

Ռոբերտ Քոչարյանը Կատար է ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, ուր շաբաթ օրը համաձայնագրերի նման մի փաթեթ էր ստորագրել այդ երկրի ղեկավար Շեյխ Սուլթան բեն Զայեդ ալ-Նահայանի հետ:

Ստորագրված համաձայնագրերի շրջանակներում գործընկերական կապեր կհաստատվեն երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրների միջեւ, ինչպես նաեւ՝ սերտ գործակցություն՝ տրանսպորտի, կապի, բանկային համակարգի, ներդրումային ծրագրերի ոլորտներում: Փաստաթղթերը ստորագրվել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցի ընթացքում:

Կողմերը ստորագրել են նաեւ ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների իրավական հիմքը կարգավորող արձանագրություններ: Երկու երկրները կհամագործակցեն մշակույթի, գիտության, կրթության եւ մասնագետների վերապատրաստման բնագավառներում: Մեծ կարեւորություն է տրվում գործընկերությանը բժշկագիտության եւ առողջապահության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG