Մատչելիության հղումներ

Միջազգային լրագրողական կազմակերպությունը Քոչարյանին կոչ է անում շտկել «բազմակարծության խախտումը»


Մոսկվա («Ֆրանս Պրես» գործակալություն). - Մամուլի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող ֆրանսիական միջազգային կազմակերպությունը չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին կոչ է արել երաշխավորել, որ երկրի միակ անկախ հեռուստաընկերությունը փակելուց հետո Հայաստանում կապահովվի բազմակարծությունը:

«Արտոնագրի փոխանցումը զվարճալի ծրագրեր հեռարձակող ընկերությանը նշանակում է լռեցնել երկրի միակ լրատվական ձայնը», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» ֆրանսիական հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբեր Մենարը:

Խոստումը, թե «Ա1+»-ը կարող է հեռարձակվել նոր կապուղով, բավական չէ, - ասված է «Ֆրանս Պրես»-ի մոսկովյան գրասենյակում ստացված հայտարարության մեջ: - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խնդրում է Հայաստանի նախագահին, որպեսզի շտկվի «վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բազմակարծության ամենալուրջ խախտումը»:

«Ա1+»-ի կապուղուց օգտվելու իրավունքը երեկ փոխանցվել է իր զվարճալի ծրագրերով հայտնի «Շարմ» ընկերությանը: Ընդդիմության առաջնորդները Հայաստանում պնդում են, որ որոշումը թելադրված է նախագահ Քոչարյանի կողմից:

Քոչարյանը հեռուստատեսությամբ հերքել է այդ մեղադրանքները, պնդելով, որ արտոնագրեր տրամադրող հանձնաժողովը անկախ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG