Մատչելիության հղումներ


Ոտնլվայի արարողությունը


Հայ Առաքելական եկեղեցու հիմնական տոնի՝ Սուրբ Զատկի նախօրեին Երեւանի շուկաներում կտրուկ բարձրացել են սննդամթերքի որոշ տեսակների գները:

Շաբաթ օրը սովորականից կրկնակի թանկ է վաճառվում ձկնեղենն ու կանաչեղենը: Իսկ հավկիթը թանկացել է մոտ 30 տոկոսով: Առեւտրից, սակայն, դժգոհ են ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդները:

«Ամեն մի տոնակատարության նախօրյակին խիստ բարձրանում են գները», - ասաց մի կին: - «Ես ինչո՞վ առնեմ, երբ թոշակառու եմ... Սուրբ օրը ամեն մարդու համար չի»:

«Անցած տարի մարդիկ շատ ավելի ակտիվ էին, շուկան շատ ավելի աշխույժ էր», - ասաց վաճառողներից մեկը: - «Ինչը բերում ենք, չենք կարողանում վաճառել»:

Սուրբ Զատկի տոնակատարությունների կենտրոնական արարողությունը տեղի կունենա վաղը Էջմիածնում, ուր պատարագ կմատուցի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Անցած հինգշաբթի Վեհափառ Հայրապետը Էջմիածնում կատարեց Ոտնլվայի արարողությունը։ Սուրբգրային ընթերցումներից հետո Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը խաչով ու Ավետարանով օրհնեց ջուրը եւ յուղը։ Ապա՝ ծնկի գալով լվաց ու յուղով օծեց 12 դպիրների ոտքերը։


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG