Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի փոխնախագահը նվազեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը


Անկարա, 26-ը մարտի («Ֆրանս Պրես» գործակալություն). - Շվեյցարիայի փոխնախագահ Պասկալ Կուշպենը երեքշաբթի նվազեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր երկրի խորհրդարան ներկայացված առաջարկության նշանակությունը:

«Դա ընդամենը հայտարարություն է», - Թուրքիա կատարած իր այցի ավարտին ասել է Կուշպենը Անկարայում: Երկօրյա այցի ընթացքում նա հադիպել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բուլենտ Էջեվիթի հետ:

Շվեյցարական խորհրդարանի ստորին պալատի անդամների մեծամասնության ստորագրությամբ առաջարկությունը քննարկման է ներկայացվել մարտի 18-ին: «Խորհրդարանը ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», - ասված է առաջարկության մեջ: Այն նաեւ խնդրում է Շվեյցարիայի կառավարությանը՝ դիվանագիտական ճանապարհներով տարածել այդ տեսակետը: Առաջարկությունը քննարկման կդրվի մինչեւ գարնան վերջը:

Կուշպենը, որը նաեւ Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարն է, հիշեցրել է, որ խորհրդարանը անցած տարի մերժել է նման մի առաջարկություն: «Խորհրդարանի անդամները սովորաբար իրենց ստորագրությունը դնում են տարբեր առաջարկությունների տակ՝ առանց դրանց բովանդակությունն իմանալու», - ասել է նա:

Նոր առաջարկությունը պակաս պարտավորեցնող է, քան անցած տարվանը, եւ պահանջում է, որ այն ընդունի միայն խորհրդարանի ստորին պալատը եւ ոչ երկրի կառավարությունը:

«Մենք գիտենք, որ թուրք հասարակությունը շատ զգայուն է այդ հարցում: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական մարմիններին», - ասել է Կուշպենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG