Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանը կոչ է անում ինքնորոշման իրավունք տալ Ղարաբաղին


Ինչպես հաղորդում է գերմանական ԴՊԱ գործակալությունը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը Վիեննայում կոչ է արել ինքնորոշման իրավունք տալ Լեռնային Ղարաբաղին:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի նիստում Օսկանյանը ասել է, որ անհրաժեշտ է գտնել «բոլորի համար ընդունելի լուծում», որը հիմնված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության վրա:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չպետք է «մշտապես ապրի տնտեսական անորոշության մեջ եւ ունի ազատության ու բարեկեցության իրավունք», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Մինչդեռ Հեյդար Ալիեւը, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, նույն օրը հավաստիացրել է, թե Ադրբեջանը վերստին իր հսկողության տակ է առնելու Լեռնային Ղարաբաղը եւ փախստականները կկարողանան վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:

«Այս տոնական օրը հավաստիացնում եմ մեր ժողովրդին, որ օկուպացված ադրբեջանական տարածքները կազատագրվեն, Ադրբեջանի պետական անկախությունը կվերականգնվի, եւ մեր համերկրացի փախստականները կվերադառնան իրենց մշտական բնակավայրերը», - ասել է Ալիեւը Նովրուզին նվիրված տոնակատարության ժամանակ:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG