Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը մերժում է Փաշինյանի փաստաբանների բողոքը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արգիշտի Կիվիրյանի բողոքը եւ չկարճեց ընդդիմադիր թերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի անցած տարվա նոյեմբերի 6-ի համարում տպագրված «Երկու խորհրդակցություն» հրապարակման հետգրությունը («Երեկ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի մոտ տեղի ունեցավ շտապ խորհրդակցություն, որի ընթացքում գլխավոր խմբագիրը լրագրողներին հանձնարարեց շուտափույթ պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում պետական կառավարման համակարգում»), ինչպես նշված է փաստաբանների բողոքում, որեւէ ձեւով ուղղված չէ որեւէ քաղաքացու, այդ թվում հայցվող՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի դեմ:

Դատավոր Գայանե Կարախանյանը դռնփակ նիստից հետո մերժեց փաստաբանների բողոքը՝ նախաքննական մարմնին հանձնարարելով շարունակել քննությունը եւ անփոփոխ թողնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ քաղաքից չբացակայելու ստորագրությունը:

Վերջին երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին արդեն երկրորդ անգամ է ներկայացվում նման մեղադրանք: Առաջին անգամ նա դատապարտվել էր պայմանական ազատազրկման:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG